Արցախում տարաձայնություններ են հասունացել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջեւ: «Փաստինֆո»-ի տեղեկություններով` Արայիկ Հարությունյանն առաջարկել է Ռուբեն Վարդանյանին` միասին հրաժարական տալ: Սակայն այս պարագայում Արայիկ Հարությունյանը կշարունակեր մնալ որպես նախագահի պաշտոնակատար:
Ըստ էության`Հարությունյանը կրկնում է Նիկոլ Փաշինյանի խաղը: Կոշտ խոսակցությունից հետո Հարությունյանին պարզ է դարձել, որ Ռուբեն Վարդանյանը մտադիր չէ հրաժարական տալ:
«Փաստինֆո»-ն փորձել է մեկնաբանություն ստանալ թե Հարությունյանի, թե Վարդանյանի գրասենյակից, սակայն երկուսն էլ ձեռնպահ մնացին:
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ Արայիկ Հարությունյանը՝ հանելով Ռուբեն Վարդանյանին, կատարում է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հերթական պահանջը։ Շրջանառվում են անգամ հաջորդ պետնախարարի հավանական թեկնածուի՝ ՆԳՆ նախարար Կարեն Սարգսյանի անունը։











