Արայիկ Հարությունյանի բակը ոստիկանական ուժեղ հսկողության տակ է

11
Հովհաննես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ծիծաղելի ես պրն. նախարար

Ինչ մեղքս թաքցնեմ, այնպես է ստացվել, որ ես և Արայիկ Հարությունյանը ապրում ենք նույն տարածքում։

Քիչ առաջ տանից դուրս եկա և ճանապարհին ինչ տեսնեմ,
Արայիկ Հարությունյանենց բակը հսկում էին այնքան ոստիկաններ, ինչքան անհրաժեշտ է օրինակ ամբողջ քաղաքում նորմալ կարանտին վերահսկելու համար։

Բան չեմ ասում, հասկանում եմ` կրկին այդ չարաբաստիկ վախն է խոսում։

Լավ, ինչքան շատ պետք է լինի այդ վախի չափաբաժինը, որ անգամ տանը պաշտպանվես տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ոստիկանների մեջքի ետևում։
 
#Ամոթ
#Պահանջատեր_դիմորդ»։