Արարատ Միրզոյանը թաքցնում է, թե ինչ մեխանիզմով են փոխանցվում Ադրբեջանին առաջարկները

67
ԱԳՆ-ն չի բացահայտում Ադրբեջանի հետ այսպես կոչված «խաղաղության» պայմանագրի շուրջ շփման մեխանիզմը։ Sputnik Արմենիան գրավոր հարցում էր ուղարկել ԱԳՆ՝ խնդրելով տեղեկացնել, թե ինչպես են կողմերը միմյանց փոխանցում իրենց առաջարկները։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» պայմանագրի շուրջ առաջարկները փոխանակվում են դիվանագիտական խողովակներով»,- պատասխանել են ԱԳՆ–ից։