Միրզոյանը հայտարարել է, որ Ադրբեջանին և Ռուսաստանին փաթեթ են փոխանցել

154
Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն այսօր ասել է, որ Ռուսաստանին եւ Ադրբեջանին միջոցառումների փաթեթ են փոխանցել և սպասում են արձագանքին։

«Փաթեթի մանրամասները չեմ կարող հրապարակել, միայն կարող եմ ասել, որ դրանք բխում են կառավարության եւ Նիկոլ Փաշինյանի կողմից մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման եւ հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր նախապես հռչակած հայեցակարգից», – ավելացրել է Արարատ Միրզոյանը: