Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի հետ

221

Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ: Այդ մասին Միրզոյանը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում:

Ըստ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի լիարժեք վերականգնման կարևորությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։