Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումներն ուղարկվել են ԱԱԾ

80

Դատախազությունը մոնիթորինգի արդյունքում արձանագրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները։ Դրանք ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից։

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանը հունվարի 16-ին հայտարարել էր, որ Արարատ Միրզոյանը թուրքական գործակալ է, որը նաեւ 2007 թվականին հավաքագրվել է ՀՀ ԱԱԾ-ի կողմից։