Առանց Նիկոլ Փաշինյանի հեռանալու Հայաստանում քաղաքական իրավիճակը չի կայունանա: Այս մասին հայտնել է Արեւելյան Եվրոպայի եւ միջազգային հետազոտությունների Բեռլինի կենտրոնի փորձագետ Նադյա Դուգլասը Caucasus Watch-ին տված հարցազրույցում:
«Փաշինյանն այլեւս չի վայելում հասարակության լայն աջակցությունը: Նա քաղաքականապես եւ բարոյապես որակազրկեց ինքն իրեն 44-օրյա պատերազմում ողբերգական պարտությամբ: Էլիտաները, ներառյալ նախագահը, խորհրդարանական ընդդիմությունը, պետության նախկին երեք ղեկավարները, եկեղեցու առաջնորդը, ինչպես նաեւ տեղական շատ ղեկավարներ դեմ են Փաշինյանին եւ նրա կառավարման շարունակմանը: Նա պետք է ճանապարհ հարթի փոփոխությունների համար՝ լինի դա անցումային կառավարության ստեղծմամբ, ինչպես ընդդիմությունն է առաջարկում, թե արտահերթ ընտրությունների կազմակերպմամբ», – ասել է նա:











