Առանց այս եռյակի այսօր Հայաստանում որևէ կարևոր որոշում չի կայացվում. նրանց առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է». Գաբրելյանով

67

Ռուսաստանաբնակ լրագրող, հրատարակիչ, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրելյանովը նոր գրառում է արել իր թելեգրամյան ալիքում՝ բացահայտումներ ներկայացնելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:

«Մոտ մեկ շաբաթ զբաղված էի Փաշինյանի շրջապատում տիրող իրավիճակի պարզաբանմամբ: Վերջապես հասկացա հայկական քաղաքական մեքենայի գաղտնի մեխանիզմներն ու շարժիչ ուժը: Փաշինյանը հայտնվել է դասական քաղաքական թակարդում կամ քաղաքական ցանցում, որը նրա համար վարպետորեն հյուսել է երեք մարդ: Այդ երեք մարդը ներկայում ճնշող ազդեցություն ունեն վարչապետի վրա և հմտորեն օտագործում են դա:

Եռյակից յուրաքանչյուրն ունի իր առաջադրանքը, իր շահերը, սակայն գլխավորն այն է, որ նրանց ղեկավարում է մեկ բան՝ փողերն ու ազդեցությունը կորցնելու վախը:

Ահա, թե ով է իրականում քաղաքական խաղ վարում Հայաստանում: Նրանք են օլիգարխ Խաչատուր Սուքիասյանը («Գռզո»), ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Այսօրվա դրությամբ՝ առանց այդ եռյակի ոչ մի կարևոր որոշում չի կայացվում: Մի կողմ են մղվել բոլորը, այդ թվում՝ Փաշինյանի կինը:

Սուքիասյանը պատասխանատու է եռյակի ֆինանսների և թուրքական ուղղվածության համար, Աբազյանը իշխանության վերահսկման, կոմպրոմատ հավաքելու, ՌԴ ԱԴԾ-ի հետ կապերի, ռուսական ուղղվածության: Խաչատրյանը պատասխանատու է արևմտյան ուղղվածության, ԱՄՆ դեսպանատան, Մեծ Բրիտանիայի հետ կապերի և հասարակության վրա ուժային ճնշման համար:

Վերջին ժամանակներում եռյակը փորձում է հասկանալ՝ ում և ինչպես կարելի է նշանակել՝ պահպանելու համար իշխանությունը Հայաստանում՝ հասկանալով, որ Փաշինյանը պարտված է: ԱԱԾ տնօրենը բացեիբաց պատմում է մոսկովյան աշխատասենյակներում, որ Փաշինյանը հիվանդ է շիզոֆրենիայով, սակայն նրան փոխարինելը վաղ է, քանի որ իշխանության կգան ռևանշիստները՝ Քոչարյանի գլխավորությամբ և կխոչընդոտեն Մոսկվայում Պուտինի, Ալիևի և Փաշինյանի ստորագրված պայմանագրին:

Աբազյանի գլխավոր թշնամին Օնիկ Գասպարյանն է, որը պատերազմի ժամանակ վերջինիս մեղադրել է պաթոլոգիական վախկոտության և Խաչատուր Սուքիասյանի միջոցով գաղտնի տեղեկությունը թուրքական հատուկ ծառայություններին փոխանցելու համար: Հակամարտության գագաթնակետը տեղի ունեցավ պատերազմի վերջից մեկ շաբաթ առաջ, երբ Օնիկը ծեծի ենթարկեց Աբազյանին` ԱԱԾ շենքում: Գասպարյանը Արմենին մեղադրել է Հայաստանի գերենալիտետի դեմ կոմպրոմատ հավաքելու և կեղծելու համար: Աբազյանը պաթոլոգիկ վախ ունի և ատում է Գլխավոր շտաբի պետին: Սուքիասյանն իր եղբոր միջոցով, որն, ըստ էության, ղեկավարում է սորոսական կառույցները Հայաստանում, ազդեցություն ունի ԱՄՆ դեսպանության վրա: Հատուկ Քննչական ծառայության ղեկավարը մոլի ռուսատյաց է:

«Գռզոն» վճարում է և՛ Աբազյանին, և՛ Խաչատրյանին: Փողերը բիթքոինների սխեմայի և չինական բանկերի միջոցով փոխանցվում են շվեյցարական հաշիվներին:

Ներկա պահին եռյակի առաջադրանքը մի քանի ամսով Փաշինյանին իշխանության ղեկին պահելն է, հայկական բանակին ու ընդդիմությանը վարկաբեկելը: Նրանք պայքարելու են անխղճորեն և անսկզբունքորեն, ինչը և երեկ ցույց տվեց նրանց ձեռնածու Փաշինյանի ելույթը»: