Արամ Ա Կաթողիկոսը կոչ է անում Նիկոլ Փաշինյանին հրաժարական ներկայացնել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21

Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը կոչով դիմում է Նիկոլ Փաշինյանին` հրաժարական ներկայացնել և ճանապարհ բացել ԱԺ-ի համար սահմանադրական կարգի պահպանմամբ նոր վարչապետ ընտրելու համար։

«Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, կոչ կ’ուղղենք, որ նո՛յն սկզբունքներէն ու յանձնառութենէն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինեան որոշէ հրաժարիլ վարչապետութենէն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը յարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրուելիք նոր վարչապետին գլխաւորութեամբ կազմուելիք համաձայնական անցումային կառավարութիւնը առաջնահերթ նկատէ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու շուտափոյթ կազմակերպումը»,-նշված է հայարարությունում: