Առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ կլինեն․ վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները․ Մովսես Հակոբյան․ Փաստինֆո

193

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ – գնդապես Մովսես Հակոբյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտարարել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ռազմական բախումներ անպայման կլինեն։

Հարցին, թե որքան է ռազմական էսկալացիայի հավանականությունը և լինելու դեպքում, որ ուղղություններով սպասել, Հակոբյանը պատասխանել է․ «Կլինեն դրանք երկրի առավել վտանգված հատվածներում     այնտեղ, որտեղ հակառակորդն առաջխաղացումներ է ունեցել։ Դեռևս անցյալ տարվա սեպտեմբերից, ադրբեջանական կողմն անթաքույց կերպով իր նախագահի բերանով հայտարարեց, որ հարավային հատվածում պլացդարմ է ստեղծել՝գրավելով  ռազմական նշանակության մի շարք կարևորագույն բարձունքներ և դա արել է հետագա ռազմական գործողությունների զարգացման նպատակով։ Առաջին հերթին վտանգված են Ջերմուկ, Վարդենիս, Սիսիան ուղղությունները»։