Արա Այվազյանի հեռախոսազրույց է ունեցել Սերգեյ Լավրովի հետ

12

Հունվարի 13-ին կայացել է Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արա Այվազյանի եւ Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման համատեքստում նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության հարցեր:

Նախարար Այվազյանը կարեւորել է ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց վերադարձման վերաբերյալ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պարտավորության լիարժեք եւ շուտափույթ իրականացումը։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին։