Առ այսօր Արցախի բռնազավթված տարածքներից հայտնաբերվել է 1709 աճյուն

97

Արցախի օկուպացված հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում՝ Ջրականի (Ջաբրայիլ) և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղությունից, հայտնաբերվել և տարհանվել է երկու աճյուն:

Որոտանում հայտնաբերված ևս մեկ հայ զինծառայողի աճյուն, Շուշիում ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել Ադրբեջանական կողմը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1709 աճյուն: