Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում». Տիգրան Աբրահամյան

72
Նիկոլ Փաշինյան

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանը 2021 թվականի ռազմական բյուջեն ավելացնում է, քանի որ Հայաստանն ու Արցախը վերջնականապես տապալելու  հնարավորություն է տեսնում։
Ով մտածում է, թե Թուրքիան և Ադրբեջանը սահմանափակվելու են ձեռք բերվածով` չարաչար սխալվում է, դրանք փորձելու են պոկել առավելագույնը։
Առ այս պահը իշխանությունը գլուխը կախ զիջում է այն ամենը, ինչը նրան «դեմ է տրվում»,  նույնիսկ սարսափելի է պատկերացնել, թե առաջիկայում ինչ նոր «անակնկալներ» է սպասվում»։