Թուրքիայի պաշտպանության նախարարը Մինսկի խմբին մեղադրել է անարդյունավետության մեջ

60
Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեղադրել է Մինսկի խմբին անարդյունավետության մեջ ու նշել, թե «ադրբեջանական ագրեսիան պայմանավորված է եղել դիվանագիտական փակուղու հասնելու հանգամանքով»: Այս մասին հայտնում է Արմենպրեսը։

Նախարարը ռազմական գործողությունների դադարեցման համար միայն մեկ նախապայման է առանձնացել.

«Բոլորը պետք է հասկանան, որ մինչև Հայաստանը դուրս չգա «օկուպացված» տարածքներից, գործողությունները չեն դադարի և հրադադար չի կնքվի»: |