Ապրիլի 1-ից գազը կթանկանա

162

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի մարտի 1-ին կայացած նիստում որոշում կայացրեց, որ 2022 թվականի ապրիլի 1-ից հայ սպառողների համար բնական գազի սակագները թանկանալու են, մասնավորապես՝

·Բնակչության համար կամ մինչև 10000 խմ սպառում ունեցող բաժանորդների համար բնական գազի սակագինը 1 խմ-ի հաշվով թանկանալու է 4,7 դրամով կամ 3,4 տոկոսով՝ դառնալով 143,7 դրամ,

·Ջերմոցային տնտեսությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%-ով՝ դառնալով 233,9 դոլար,

·Գյուղմթերք վերամշակող կազմակերպությունների համար բնական գազի սակագինը 1000 խմ-ի հաշվով թանկանալու է 9,9 դոլարով կամ 4,4%` դառնալով 233,9 դոլար,

·Խոշոր կամ ամսական 10000 խմ և ավելի սպառում ունեցող բաժանորդների համար (օրինակ՝ ԱԳԼՃԿ-ների, ՋԷԿ-երը և այլն) բնական գազի սակագինը թանկանալու է 9,9 դոլարով կամ 3,9%-ով՝ դառնալով 265,81 դոլար։