Անվտանգության խորհրդի շենքի մոտ ՀՅԴ-ականները բողոքի ակցիա արեցին` այրեցին Թուրքիայի դրոշը։
Նրանց վրդովվեցրել է այն հանգամանքը, որ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում 3 անգամ չպատասխանեց հարցին՝ Թուրքիան Հայաստանի թշնամին է, թե ոչ, և նշեց հարաբերությունները շտկելու անհրաժեշտության մասին:
Ցուցարարների համոզմամբ՝ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները թշնամու հանդեպ մոտեցումները վերանայելու անհրաժեշտության մասին նպատակ ունեն խոչընդոտել Ցեղասպանության միջազգային դատապարտման գործընթացը։











