Անթույլատրելի է․ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունն արձագանքել է Նժդեհի մասին ֆիլմի շուրջ բարձրացած աղմուկին

160
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Մոսկվայում Գարեգին Նժդեհի մասին գեղարվեստական ֆիլմի ցուցադրության շուրջ արհեստական կրքեր բորբոքելու փորձերի վերաբերյալ:
Ֆիլմի ցուցադրությունը տեղի է ունեցել հունվարի 28-ին Ռուսաստանի հայերի միության երիտասարդական կենտրոնում, ինչը բուռն արձագանք է առաջացրել սոցցանցերում:

«ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է ինչպես Ռուսաստանի հայերի միության, այնպես էլ ՌԴ տարածքում գործող հայկական այլ կազմակերպությունների հետ։ Դեսպանությունը նաև ուշադրությամբ հետևում է մամուլի հրապարակումներին և իր խորը մտահոգությունն է հայտնում Հայաստանի անկախության համար պայքարող Գարեգին Նժդեհի հիշատակը որոշ շրջանակների կողմից պղծելու փորձերի կապակցությամբ»,- նշված է հայտարարության մեջ։