Անթալիայում տեղի է ունենում Միրզոյանի և Չավուշօղլուի հանդիպումը

101

Անթալիայում տեղի է ունենում Արարատ Միրզոյանի և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը։ Այս մասին հայտնում է РИА Новости-ի աղբյուրը։

Ըստ թուրքական աղբյուրների՝ փակ դռների հետևում քննարկելու են հայ-թուրքական հարաբերությունները և տարածաշրջանային հարցեր։ Օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն այս հանդիպման վերաբերյալ որևէ տեղեկատվություն նախօրոք չի հայտնել։