Անթալիայում կարող է կայանալ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը

69

Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը կարող է կայանալ Անթալիայում դիվանագիտական ​​ֆորումի շրջանակներում։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։

«Եթե Հայաստանը համաձայնի դրան, ապա Ադրբեջանը միշտ պատրաստ է նման հանդիպման՝ ցանկացած ձևաչափով, ցանկացած շրջանակում», – ասել է նա APA-ին: