«Անկլավների» հարցը դեռ պիտի քննարկվի․ ԱԳՆ

80

Հետքը հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին՝ արդյոք հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգում կա «անկլավների» հարց։ Ադրբեջանը խոսու՞մ է դրանց մասին։ Եթե այո, ապա պաշտոնական Բաքուն պահանջում է այսպես կոչված «անկլավները», թե՞ սեղանին փոխադարձության սկզբունքն է, այսինքն՝ նաեւ Արծվաշենի վերադարձը ՀՀ-ին։ ԱԳՆ-ին վերահասցեագրված պատասխանում ասվում է․

-«Անկլավների» հետ կապված հարցերը դեռ պետք է քննարկվեն Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների ընթացքում։