Անկարան պատրաստ է Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության. Չավուշօղլու

26

Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին հանդիպել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ Անկարայում, հաղորդում է Անադոլուն։

Տեղի է ունեցել ԱԳ նախարարների երկկողմ հանդիպումը, որին հաջորդել են ընդլայնված ձևաչափով բանակցություններ։

Մինչև հանդիպումը Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Չինաստանի հետ ռազմավարական համագործակցության։

Երկու երկրների գլխավոր դիվանագետները ներկա են գտնվել ցուցահանդեսին՝ նվիրված Չինաստանի և Թուրքիայի համագործակցությանը կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։