Իրանական վերլուծական Irdiplomacy կայքը հրապարակել է իրանցի վերլուծաբան Էհսան Մովախեդյանի հոդվածը, որում հեղինակն ընդգծում է տարածաշրջանում թուրք-ադրբեջանական էքսպանսիոնիստական գործողությունների դեմ հակազդելու անհրաժեշտության մասին։
Նա նշել է, որ Իրանը պետք է Ռուսաստանի հետ ինտենսիվ բանակցություններ իրականացնի, որպեսզի կարողանա վերջինիս հասկացնել, որ Կովկասում Իրանի շահերին սպառնացող գործընթացները չպետք է ուղեկցվեն ՌԴ համաձայնությամբ, և որ Իրանը պետք է իր աշխարհաքաղաքական դիրքին և Կովկասյան տարածաշրջանում իր հնարավորություններին համապատասխան դերակատարում ունենա։
Փորձագետի կարծիքով, Իրանը պետք է աջակցի Հայաստանին ներկա սահմանների պահպանման հարցում և հարկ եղած դեպքում ցուցաբերի ռազմական և հետախուզական օգնություն։











