Անհրաժեշտ է դադարեցնել Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից բռնի ագրեսիան․ ԱՄՆ սենատոր

10
Թոդ Յանգ

ԱՄՆ սենատոր Թոդ Յանգը հանդիպել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի անդամների հետ։ Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում։

«Հանդիպման ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղում բռնի ագրեսիան դադարեցնելու անհրաժեշտությունը։ Մարտերը շարունակվում են արդեն չափազանց երկար, և ես շնորհակալ եմ մեր հայ համայնքին բռնություններին վերջ տալու ջանքերի համար»,- իր գրառման մեջ հավելել է Թոդ Յանգը: