Անհնար է կարգավորել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակն առանց Ռուսաստանի, քարտեզները մեր գենշտաբում են․ Պուտին

339

Հայաստանին և Ադրբեջանին հաջողվեց լուծել Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը և դադարեցնել արյունահեղությունը: Այս մասին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Անհրաժեշտ է պայմաններ ստեղծել Ղարաբաղում երկարաժամկետ կարգավորման համար, կողմերը պետք է գնահատեն խաղաղ համակեցության առավելությունները»,- նշել է ՌԴ նախագահը։

Ըստ Պուտինի անհնար է կարգավորել Լեռնային Ղարաբաղի սահմանին տիրող իրավիճակն` առանց Ռուսաստանի մասնակցության, քանի որ սահմանների քարտեզները գտնվում են Ռուսաստանի գլխավոր շտաբում։