Անձնական հանդիպումը միշտ ավելի արդյունավետ է լինում․ Մոսկվայում մեկնարկեց Պուտին-Փաշինյան հանդիպումը

240
Նիկոլ Փաշինյան
ՌԴ նախագահը մշտական հեռախոսային կապի մեջ է եղել Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին այսօր Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ողջունելով հյուրին` ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հարգելի Նիկոլ Վովաևիչ, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, շնորհակալ եմ, որ ընդունեցիք հրավերը, թեև մենք Ձեզ հետ մշտապես հեռախոսային կապի մեջ ենք, բայց, իհարկե, անձնական հանդիպումը միշտ ավելի արդյունավետ է լինում»։

ՌԴ նախագահը նշեց, որ քննարկման հարցերի թվում են նաև առաջիկայում նախանշված ԱՊՀ հանդիպման օրակարգն ու տարածաշրջանի կայունացմանը վերաբերող հարցերը։