Իրավագետ Վահե Գրիգորյանը գրում է.
Սիրելի լրագրողներ և ԶԼՄ ներկայացուցիչներ,
ԶԼՄ-ների`անանուն աղբյուրներին հղում տալու արգելքի վերաբերյալ իշխանության հեղինակած օրենքի նախագիծը հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 1-ին մասին, 42, 78, 80 և 81 հոդվածներին, այլև ակնհայտ խնդրահարույց է մարդու իրավունքների միջազգային պրակտիկայի տեսանկյունից:
Միջազգային պրակտիկայում վաղուց արդեն կան բավարար թվով իրավական ակտեր`կապված անանուն գործունեության և գաղտնի աղբյուրների հետ համագործակցելու վերաբերյալ, մասնավորապես`
1️⃣Եվրոպական միության արդարադատության դատարանը Պատրիկ Բրեյերն ընդդեմ Գերմանիայի գործով նշել է, որ ցանցային օպերատորները իրավունք չունեն անգամ պահպանելու օգտատերերի IP հասցեները,
2️⃣22/05/2015թ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի զեկույցում նշված է, որ համցանցում և այլուր անանուն հանդես գալը թույլ է տալիս քաղաքացիներին լիարժեքորեն իրականացնել կարծիքի արտահայտման ազատությունը թվային դարաշրջանում,
3️⃣2016 թվականին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է «Օնլայն իրավունքների մասին» ընդլայնված հռչակագիր, ուր Գլխավոր ասամբլեան կոչ է անում «օրենսդրական փոփոխությունների միջոցով զերծ մնալ ինֆորմացիայի հավաքագրումից և դրա պահպանումից`հանուն մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության»,
4️⃣28/05/2003թ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ընդունած «Համցանցում ազատ հաղորդակցության մասին» հռչակագրի 7-րդ կետի համաձայն`«Օնլայն հսկողությունից պաշտպանության և գաղափարների ու տեղեկատվության տարածման ամրապնդման նպատակով անդամ-պետությունները պետք է հարգեն օգտատերերի`համացանցում իրենց ինքնությունը չբացահայտելու ցանկությունը»,
5️⃣Սույն մոտեցումը ամրագրված է նաև ՄԻԵԴ K.U. v Finland, Appl/ No.2872/02 և Delfi v Estonia, App/No.64569/09 գործերով:
6️⃣Sanoma v. Netherlands գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ «անանուն աղբյուրների բացահայտումը աղետալի հետևանքներ է հասցնում ոչ միայն այդ աղբյուրների, այլև առհասարակ ԶԼՄ գործունեության համար»`դրանով իսկ երաշխավորելով անանուն աղբյուրներին հղում տալու ԶԼՄ-ների ազատությունը:
Զուտ համեմատության համար ՌԴ-ում հատուկ օրենքով պաշտպանվում է թե’ անանուն աղբյուրների, թե’ դրանց միջոցով գործող ԶԼՄ-ների իրավունքները:
Հետևաբար անանուն օգտատերերի գոյությունը և նրանց հղում տալու իրավունքը ոչ միայն իրավաչափ է և անհրաժեշտ հանրահայտ whistleblower գործիքի կիրառման համար, այլև հանդիսանում է կարծիքի արտահայտման ազատության` միջազգային բազմաթիվ իրավական ակտերով երաշխավորված ազատություն:
Շնորհակալություն











