Արդարադատության նախարարն առաջնագիծ գնալու մտադրություն չունի

9
Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, պատասխանելով հարցին՝ պատրաստվում է արդյո՞ք առաջնագիծ մեկնել, արդյո՞ք նախարարությունում ջոկատ կազմվելու է, արձագանքեց․ «Իմ տեղակալը միայնակ է մեկնել առաջնագիծ, մենք ունենք բազմաթիվ քրեակատարողական ծառայողներ, հարկադիր ծառայությունն ապահովող ծառայության աշխատակիցներ, որոնք զինվորագրվել են հայրենիքի պաշտպանությանը»:

Իր մեկնելու մասով Բադասյանն ասաց, որ դեռ նման պլաններ չունի. «Եթե անհրաժեշտություն լինի, ես պատրաստ եմ հայրենիքի պաշտպանությանը մասնակցել այն ծավալով, որով անհրաժեշտ կլինի, որևէ խնդիր չկա»: