Ամուլսարում լարված իրավիճակը շարունակվում է:
Ինչպես արդեն հայտնել էինք, ոստիկանները բռնի ուժ կիրառելով բերման են ենթարկում ակցիայի մասնակիցներին։ Բերման ենթարկվածներից մի քանիսը Ամուլսարի պահապաններից են, նրանց թվում է նաև «Կանաչ ապագա» ՀԿ-ի ղեկավար Վահագն Վարագյանը:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Ամուլսարի պահապանները հայտնել էին՝ «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել է ու փոխարենը դրել իրենցը:














