Ամուլսարում իրավիճակը լարվեց․ Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին

3

Ամուլսարում այսօր շարունակվում է բողոքի ակցիան։

Քիչ առաջ իրավիճակը կրկին լարվեց: Ոստիկանները բռնի ուժով բերման ենթարկեցին ակցիայի մասնակիցներին։

Բերման ենթարկվելու պահին քաղաքացիներն իրենց ձեռքերը վեր բարձրացրին՝ որպես խաղաղության նշան։

Նշենք նաև, որ Ամուլսարի երկրորդ հենակետի մոտ Ամուլսարի պահապանները եւ մեծ թվով քաղաքացիներ փակել են Ջերմուկ քաղաք տանող ճանապարհը։

Այս պահին ակցիայի վայրում ներկա է մարզի ոստիկանապետն ու մեծ թվով ոստիկանական ուժեր։

Բանակցություններ են ընթանում ավտոճանապարհը ազատելու համար։

Մարզի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ակցիայի մասնակիցներին 15 րոպե ժամանակ էր տվել՝ ավտոճանապարհը ազատելու համար։