Ինչպես արդեն հայտնել ենք այսօր ևս Ամուլսարում բողոքի ակցիան շարունակվում է։ Մի պահ իրավիճակը թեժացավ և ոստիկանությունը բռնի ուժ կիրառեց ակցիայի մասնակիցների նկատմամբ։
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը Tert.am-ին հայտնել է, որ Ամուլսարի տարածքից 7 քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանության բաժին:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 7 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։














