Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի է բերման ենթարկվել

12

Քիչ առաջ Ջերմուկի՝ Ամուլսարի տարածքից 10 քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանության բաժին: Այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար Ամուլսարի տարածքից 10 անձ բերվել է ոստիկանություն»,- նշել է նա։