Երկու տարի առաջ այս օրը, Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած չարաբաստիկ հայտարարության, առանց մեկ կրակոցի Քարվաճառը հանձնվեց Ադրբեջանին։
Թշնամին ստացավ այն Օմար ռազմագործողության լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին։
Քարվաճառցիներն ունեին ընդամենը 10 օր իրենց իրերը հավաքելու և տարածքը լքելու համար։
44-օրյա պատերազմի ընթացքում մեր բանակն այս տարածքում ամուր կանգնած է եղել, թշնամու համար անհասանելի էր Քարվաճառը։
Քարվաճառն ազատագրվել էր 1993թ․ մարտի 27-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում Օմար-Քարվաճառ ռազմական գործողության ընթաքում։ Ազատագրելով այն՝ Արցախն ունեցավ Հայաստանին կապող ռազմավարական կարևորության երկրորդ ճանապարհը։











