Միացյալ Նահանգները ընդդեմ Թուրքիայի սանկցիաներ է կիրառել՝ այդ երկրի կողմից ռուսական սպառազինություններ գնելու համար։ Սանկցիոն ցանկում հայտնվել են չորս թուրք պաշտոնյա։ Սանկցիաները ուժի մեջ կմտնեն ապրիլի 7-ից։
Ավելի վաղ, Թուրքիայի ռազմական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել էր, որ Անկարան կշարունակի դիտարկել Ռուսաստանից Ս-400 համակարգերի երկրորդ խմբաքանակի ձեռքբերման հնարավորությունը։ Նա նաեւ ասել էր, որ Թուրքիան դեռ չի զգացել ամերիկյան սանկցիաների ազդեցությունը, որոնք սահմանվել էին ռուսական սպառազինությունների ձեռքբերման պատճառով։














