ԱՄՆ-ը պաշտոնապես դուրս է եկել ԱՀԿ-ից

10
ԱՄՆ-ի Կոնգրեսը ստացել է նախագահ Դոնալդ Թրամփից ծանուցում այն մասին, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է ամերիկացի դեմոկրատ-սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը նախ ապրիլին դադարեցրել էր ԱՀԿ-ի ֆինանսավորումը, իսկ նրա վարչակազմը վերանայել էր իր հարաբերությունները կազմակերպության հետ: Մի քանի շաբաթ անց Թրամփը պահանջել էր, որ ԱՀԿ-ն իրականացնի բարեփոխումներ: Մայիսի վերջին Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «դադարեցնում է» կապերը ԱՀԿ-ի հետ: