ԱՄՆ-ը Հայաստանին լրացուցիչ 1մլն դոլար է տրամադրում COVID-19-ի դեմ պայքարի համար

23

Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ 1,000,000 դոլար է տրամադրում Հայաստանին՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը, հայտնում են ԱՄՆ ՄԶԳ-ից։

Այդպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դարձավ ավելի քան 11 միլիոն դոլար։

ԱՄՆ ՄԶԳ-ն այդ ֆինանսական միջոցները հատկացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ին` Հայաստանում COVID-19 պատվաստումների օժանդակման և արդյունավետ իրականացման համար՝ ըստ Պատվաստանյութերի բաշխման և պատվաստումների ազգային ծրագրի:

Պատվաստումների համաշխարհային այս շաբաթվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանը հորդորում է պատվաստվել՝ պաշտպանելով քեզ, քո ընտանիքին և քո շրջապատին։