ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 800 ՀՕՊ համակարգեր, հազարավոր ՀՏԿՀ-ներ եւ 100 ԱԹՍ-ներ

133
Ջո Բայդեն

ԱՄՆ-ն այս շաբաթ Ուկրաինային կտրամադրի 1 մլրդ դոլարի պաշտպանական օգնություն, հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը: Նա հստակեցրել է, որ մատակարարումները կներառեն 800 ՀՕՊ համակարգեր եւ 9 հազար հակատանկային համալիրներ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բացի այդ, ռազմական օգնության մեջ կմտնեն 7 հազար միավոր հրաձգային զենք, 20 մլն փամփուշտ և այլ զինամթերք, 100 հատ անօդաչու թռչող սարքեր, հայտարարել Է Բայդենը:

«Ես ուզում եմ ազնիվ լինել ձեզ հետ, դա կարող է երկարատեւ եւ ծանր մարտ լինել», — հավելել է ԱՄՆ-ի նախագահը: