ԱՄՆ-ը պնդում է, որ ուղիղ բանակցություններ լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև

45

Միացյալ Նահանգների պետքարտուղարի՝ Կովկասի բանակցությունների հարցերով գլխավոր խորհրդական Ֆիլիպ Ռիքերը Բաքվում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում ընդգծել է պաշտոնական Վաշինգտոնի աջակցությունը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև ուղիղ բանակցություններին: Այս մասին հաղորդում է Բաքվում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը։

«Ռիքերը կրկնել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այն հայտարարությունը, որ ուղիղ երկխոսությունը խաղաղության հասնելու ճիշտ ճանապարհն է։ Դեսպան Ռիքերը կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցություններն ու իրականացնել հստակ քայլեր խաղաղության հասնելու համար», – ասված է հաղորդագրությունում։