ԱՄՆ Պետքարտուղարը և Ֆրանսիայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հարցը

36
Արցախ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում ընդգծել են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ քաղաքական կարգավորման հասնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև քննարկել են պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսի՝ բանակցությունների արդյունքների վերաբերյալ տարածված հաղորդագրության մեջ: