ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Բերձորի միջանցքը

19

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն Ալիևին կոչ է արել անհապաղ բացել Բերձորի միջանցքը առևտրային շարժերի համար: Այս մասին Էնթոնի Բլինքենն ասել է Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում։

Նա հայտարարել է, որ միջանցքի փակման պատճառով ստեղծված հումանիտար ճգնաժամը խաթարում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հեռանկարները և կոչ է արել կրկնապատկել ջանքերը երկկողմ խաղաղ բանակցություններում։