ԱՄՆ պետքարտուղարը Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և դադարեցնել սադրանքները

60

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր զրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Պետքարտուղարն ընդգծել է ԱՄՆ-ի աջակցությունը խաղաղ գործընթացին և հորդորել է երկու կողմերին պլանավորել հետագա բանակցությունները, ինչպես համաձայնեցվել է Վաշինգտոնում:

Կողմերը քննարկել են հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների արդյունքներն ու հետագա քայլերը։

ԱՄՆ պետքարտուղարությունից նշում են, որ Բլինքենն Ալիևին հորդորել է պահպանել հրադադարը և դադարեցնել սադրանքները՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի հետ վստահության ամրապնդման միջոցները՝ խաղաղության հիմք ստեղծելու համար: