ԱՄՆ Պետքարտուղարությունը պնդում է, որ ՌԴ-ն մտադիր չէ լուծել ԼՂ հակամարտությունը

30
Զորք

ԱՄՆ Պետքարտուղարությունը պնդում է, որ Ռուսաստանը, ըստ ամենայնի, ավելի շուտ մտադիր է պահպանել Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, քան լուծել այն: Այս տեսակետը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Ջորջ Քենթը Վաշինգտոնում տեղակայված «Թուրքական ժառանգություն» հասարակական կազմակերպության կողմից անցկացվող վեբինարի ժամանակ:

Միևնույն ժամանակ, նկարագրելով իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, նա, փաստորեն, մեղադրել է Ռուսաստանին հակամարտությունը երկարաձգելու մեջ և մեջբերել նաև Վրաստանի ԱԳՆ ղեկավարի անանուն տեղակալի խոսքերը:

«Վրաստանի փոխարտգործնախարարներից մեկը նոյեմբերին ասել է. «Սա այն իրավիճակն է, որում Վրաստանը գտնվում էր 1998 թվականին։ Ադրբեջանը շուտով կհայտնվի այն իրավիճակում, որում Վրաստանն էր 2008 թվականին։ Եվ հետո նա կհայտնվի այն իրավիճակում, որում այժմ Վրաստանն է գտնվում, – ասել է ԱՄՆ ԱԳՆ պաշտոնյան: – Սա բավականին հոռետեսական, բայց թերևս իրատեսական գնահատական ​​է, թե ինչպես է Ռուսաստանը շահարկում հակամարտությունը՝ իրականում առանց ձգտելու կարգավորել խնդիրը և թույլ տալու, որ Հայաստանն ու Ադրբեջանը առաջ շարժվեն»,- ասել է նա: