ԱՄՆ Պետքարտուղարությունը չի եկել այն եզրակացության, որ Հայաստանում եղել է հեղաշրջման փորձ

56

ԱՄՆ Պետքարտուղարությունը չի եկել այն եզրակացության, որ Հայաստանում եղել է հեղաշրջման փորձ։ Այս մասին նշված է ԱՄՆ Պետդքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարությունում:

«Մենք բոլոր կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խուսափել ցանկացած սրացումից և բռնությունից:

Մենք բոլոր կողմերին հիշեցնում ենք ժողովրդավարական հիմնական սկզբունքը, որ պետությունների զինված ուժերը չպետք է խառնվեն ներքին քաղաքականությանը:

Պետարտուղարությունը չի եկել այն եզրակացության, որ Հայաստանում եղել է հեղաշրջման փորձ: Տվյալ դեպում նման սահմանում չկար»։