ԱՄՆ-ն պետք է աշխատի ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու ուղղությամբ. Բրեդ Շերման

21
Բրեդ Շերման

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոնգրեսական Բրեդ Շերմանը թվիթերյան գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում տիրող իրավիճակին.

«Խորապես մտահոգված ենք ադրբեջանական զորքերի՝ ՀՀ սահմանը հատելու կապակցությամբ: ԱՄՆ-ն պետք է միանշանակ դատապարտի միջազգային իրավունքի այս խախտումը և աշխատի ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից դուրս բերելու ուղղությամբ»: