ԱՄՆ Պետդեպը Թուրքիայի և Ադրբեջանի հետ բարեկամանալու համար Հայաստանին դրամաշնորհ կտրամադրի. RT

63

ԱՄՆ Պետդեպարտամենտը 150 000 դոլար կհատկացնի Վաշինգտոնի և Երևանի միջև գործընկերությունն ամրապնդելու համար: Այս մասին ասվում է դրամաշնորհի նկարագրության մեջ, որին ծանոթացել է Russia Today հեռուստաալիքը:

Ինչպես հստակեցվում է փաստաթղթում, միջոցները կուղղվեն երկու երկրների «փոխգործակցության զարգացմանը» նպաստող ծրագրերի իրականացմանը:

«Բոլոր նախագծերը պետք է պարունակեն ամերիկյան մշակութային ասպեկտ կամ կապ ամերիկյան փորձագետների, կազմակերպությունների և հաստատությունների հետ, որոնք մասնագիտանում են որոշակի ոլորտում, ինչը կնպաստի ԱՄՆ քաղաքականության և տեսակետների ավելի խոր ընկալմանը», -ասվում է տեքստում:

Պետդեպարտամենտում կարծում են, որ դրամաշնորհների հավանական ստացողները կարող են ներգրավվել Միացյալ Նահանգների և Հայաստանի ընդհանուր արժեքների խթանման, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ամրապնդման գործում. Բացի ամեն ինչից, խոսքը հայերի բարեկամական հարաբերությունների հաստատման մասին է Թուրքիայի ու Ադրբեջանի բնակիչների հետ:

Նախաձեռնության իրականացման համար նախատեսվում է հատկացնել մինչև 150 000 ԱՄՆ դոլար, այն վերահսկելու է Երևանում ԱՄՆ դեսպանությունը: