ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է ԱՄՆ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը Ռուսաստանի կողմից «ագրեսիայի» պայմաններում, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը Բլինքենի և Ուկրաինայի ԱԳՆ Դմիտրի Կուլեբայի հեռախոսազրույցից հետո։
«Բլինքենը հաստատել է ԱՄՆ անսասան հանձնառությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ Ռուսաստանի կողմից Դոնբասի և Ղրիմի ուղղությամբ ցուցաբերած շարունակական ագրեսիայի պայմաններում»,– ասել է Փրայսը։
Երկու երկրների նախարարները պայմանավորվել են շարունակել համագործակցությունը խաղաղության պահպանման, կորոնավիրուսի և կլիմայի փոփոխության ուղղություններով։














