ԱՄՆ Պետդեպը Բաքվին և Երևանին զսպվածության կոչ է անում

63
ԱՄՆ դեսպանատուն

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Նեդ Փրայսը Twitter-ի իր էջում գրել է, որ Պետդեպարտամենտը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի չսահմանազատված հատվածում լարվածության աճի մասին հաղորդագրություններին:

«Մենք ուշադրությամբ հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի չսահմանազատված  հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Մենք հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակական է և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակի դեէսկալացիայի համար»,- գրել է Փրայսը :