ԱՄՆ-ն ռազմական օգնություն կցուցաբերի Ուկրաինային` Ռուսաստանի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում

62

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հնարավոր հարձակման դեպքում ԱՄՆ-ը կարող է ռազմական օգնություն ցուցաբերել ՆԱՏՕ-ի արեւելյան թեւի դաշնակիցներին։ Այս մասին ասել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը, գրում է MK.ru-ն։

Նրա խոսքով` այս դեպքում արևելյան թևի դաշնակիցների կողմից ընդլայնված աջակցության հարցում կլինի։ Դրան կհաջորդի ԱՄՆ-ի դրական պատասխանը՝ «հավելյալ ուժերով, հնարավորություններով և զորավարժություններով, որոնք կանցկացվեն այնտեղ»։

Միաժամանակ, ամերիկյան կողմը մտադիր չէ ներխուժման դեպքում ուղղակիորեն ռազմական ուժ կիրառել Ռուսաստանի դեմ։