Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստորագրել է «Ազատության աջակցման ակտի» 907-րդ բանաձևի սառեցման գործողության ժամկետը, որի արդյունքում Միացյալ Նահանգները կկարողանա ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։ Այս մասին հայտնում է Trend լրատվական գործակալությունը։
Հիշեցնենք, որ 907-րդ բանաձևը ընդունվել էր Կոնգրեսի կողմից 1992 թվականին, որով արգելվում էր ամերիկյան վարչակազմին ուղիղ օժանդակություն ցուցաբերել Բաքվին, կապված Ղարաբաղյան հակամարտության հետ։ Սակայն 2001 թվականի սեպտեմբերի տասնեմկից հետո Կոնգրեսը ընդունեց «Արտասահմանյան հատկացումների մասին» օրենքը, որով նախագահին իրավունք վերապահեց հրաժարվել 907-րդ բանաձևիվ։ Դա անհրաժեշտ եղավ, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանար մատակարարումներ իրականացնել Աֆղանստանում գտնվող ամերիկյան զորակազմին։














