Միացյալ Նահանգները չեղարկել է Իրանի կառավարության երեք նախկին բարձրաստիճան ներկայացուցիչների, ինչպես նաեւ երկու ընկերությունների նկատմամբ իր սահմանած սանկցիաները, որոնք, ըստ Վաշինգտոնի, ներգրավված են եղել իրանական նավթի անօրինական վաճառքի մեջ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։
Սանկցիաները հանվել են, քանի որ հաստատվել է, որ սանկցիաների տակ գտնվող անձանց եւ կազմակերպությունների կարգավիճակը կամ վարքագիծը փոփոխվել է։ Այս քայլով Միացյալ Նահանգները ցույց է տալիս, որ պատրաստ է հանել սանկցիաները իրանական այն կազմակերպությունների կամ ֆիզիկական անձանց վրայից, որոնց պահվածքում իրապես նկատելի փոփոխություն է արձանագրվել, կամ որոնց կարգավիճակը ենթարկվել է փոփոխության։ Խոսքը Իրանի Ազգային նավթային ընկերության ղեկավար Ահմադ Ղալեբանիի մասին է նաեւ։
Երկու ընկերություններն, ի դեպ, որոնք հայտնվել էին հակաիրանական սանկցիոն ցուցակում, եղել են չինական եւ կապ են ունեցել իրանական նավթաքիմիական արտադրանքի իրացման հետ։














