ԱՄՆ Կոնգրեսը կոչ է անում 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին

36

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցով հանձնաժողովը կոչ է արել ավելի քան 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և Արցախին՝ Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից հետո, հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Կոնգրեսականներ Փալոնեի, Սփիերի, Շիֆի և նրանց միացած գործընկերների նամակում ասվում է, որ հայ ժողովրդին օգնության է անհրաժեշտ՝ տների վերականգնման, վերակառուցման, սննդային անվտանգության, ջրամատակարարման, բուժօգնության և առաջնահերթ այլ խնդիրների լուծման համար:

Նրանք կոչ են արել նաև դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունն Ադրբեջանին: